FAQ

1. Ի՞նչ է Mytraining.am-ը:

Mytraining.am-ը Հայաստանում առաջին և միակ առցանց ուսուցման և վերապատրաստման հարթակն է:

2. Ինչպիսի՞ դասընթացներ կարող եմ գտնել Mytraining.am-ում:

Mytraining.am-ը առաջարկում է մասնագիտական դասընթացներ բազմաթիվ թեմաներով, ինչպիսին են՝ մարդկային ռեսուրսների կառավարում, ծրագրի կառավարում, մարքեթինգ, հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր, դասընթացներ դիզայնի, ծրագրավորման և ՏՏ թեմաներով: Լինելու են նաև տարատեսակ այլ թեմաներով դասընթացներ, օրինակ՝ լուսանկարչություն, խոհարարություն, պար և այլն: Այն ամենն, ինչ ցանկանում եք սովորոել, կարող եք անել այստեղ՝ անմիջապես ձեր համակարգչի միջոցով:

3. Ո՞վ կարող է օգտվել Mytraining.am-ից:

Mytraining.am-ը նախատեսված է բոլորի համար, առանց որևէ բացառության: Եթե դուք ուսանող եք և ցանկանում եք գիտելիք և տեղեկատվություն ստանալ ձեր նոր մասնագիտության վերաբերյալ, կամ եթե երիտասարդ շրջանավարտ եք ու ցանկանում եք նոր հմտություններ ձեռք բերել, կամ եթե պրոֆեսիոնալ եք և ցանկանում եք ետ չմնալ ձեր մասնագիտական ոլորտի բոլոր զարգացումներից, կամ եթե պարզապես ցանկանում եք նոր կարիերա սկսել, կամ եթե տնային տնտեսուհի եք ու ցանկանում եք տնից աշխատելու հմտություններ ձեռք բերել կամ ձեր փոքր բիզնեսը սկսել, ապա Mytraining.am-ը ձեզ համար է:

4. Ինչպե՞ս օգտվել Mytraining.am-ից:

Ամեն ինչ շատ պարզ է: Գրանցվե՛ք մեր կայքում, ընտրե՛ք ձեր նախընտրած դասընթաց(ներ)ը և վճարումից հետո կարող եք օգտվել բոլոր ուսումնական նյութերից և տեսագրություններից: Այդ ամենը կարող եք անել ձեզ համար նախընտրելի ժամանակ և ցանկացած վայրից:

5. Որքա՞ն է դասընթացների արժեքը:

Դասընթացների արժեքը տարբեր է՝ կախված դրանց տևողությունից, ընտրված առարկայից և բարդությունից: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք մեր դասընթացները մատչելի և հասանելի դարձնել բոլորի համար: Դասընթացների մեծ մասի միջին արժեքը կազմում է 15,000-20,000 ՀՀ դրամ:

6. Ովքե՞ր են վարելու դասընթացները:

Յուրաքանչյուր դասընթաց վարելու են տվյալ ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր հասել են մասնագիտական հաջողությունների և, որոնց փորձի ու գիտելիքների համար արժե վճարել: Բացի այդ, մենք ունենալու ենք նաև վարպետաց դասեր ճանաչված փորձագետների կողմից, ինչը ձեզ բացառիկ հնարավորություն կընձեռնի սովորել անմիջապես յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետներից:

7. Ի՞նչ կստանամ դասընթացներից:

Ամենամեծ օգուտը լինելու են ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետներից սովորելու հնարավորությունը: Բացի այդ, յուրաքանչյուր դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ձեզ տրվելու է պաշտոնական վկայական: Ներկայումս գործատուները գնահատում են նեղ մասնագիտացումները, ինչպես նաև որոշակի գործիքներից օգտվելու իմացությունն ու կարողությունները: Այսպիսով, մեր վկայականներով դուք կարող եք բարելավել ձեր CV-ին և մրցունակությունը աշխատանքի շուկայում:

8. Դասընթացները հավատարմագրվա՞ծ են:

Mytraining.am-ը ներկայացնելու է դասընթացներ՝ համագործակցելով Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների հետ, և այդ դեպքերում ստացված վկայականները կլինեն նաև այդ հաստատություններից նույնպես:
Լինելու են նաև նախապատրաստական դասընթացներ միջազգայնորեն ճանաչված հավաստագրերով մի շարք ոլորտներում, այդ թվում՝ PMP քննություն, ինչը “ոսկե չափանիշ է” ծրագրի կառավարման ոլորտում:

9. Ինչու՞ օգտվել առցանց դասընթացներից, եթե առկա են անհատական դասընթացներ:

Նախ, ցանկանում ենք ընդգծել, որ առցանց ուսուցումը լիարժեք չի փոխարինում անհատական դասավանդմանը, սակայն այն բավականին լավ կերպով լրացնում է վերջինիս:
Բացի այդ, պետք է գիտակցել, որ ողջ աշխարհում միտում կա դեպի առցանց ուսուցում՝ մի քանի պատճառներից ելնելով:
Առցանց ուսուցումը բոլորին հնարավորություն է տալիս սովորել առանց ընդհատելու իրենց ամենօրյա զբաղվածությունը և առօրյան: Եթե անհատական դասընթացների դեպքում դուք պետք է ֆիզիկապես Ա կետից Բ կետ գնաք, ծախսելով ժամանակ, էներգիա և գումար, այնուհետև ժամեր անցկացնելով դասասենյակում, ապա առցանց ուսուցման դեպքում դուք ինքներդ եք ընտրում, թե օրվա որ ժամին և որքան եք ցանկանում ժամանակ տրամադրել յուրաքանչյուր դասին: Ավելին, դուք կարող եք սովորել տանը, գրասենյակում կամ սրճարանում: Ձեզ հարկավոր է լինելու միայն ինտերնետային կապ:
Նշված առավելությունները վերաբերվում են նաև դասավանդողներին, ովքեր խնայում են իրենց ժամանակը, ինչը ամենաթանկ ռեսուրսն է մեր օրերում: Դասավանդողը կարող է մեկ անգամ ձայնագրել իր դասընթացը և այն հասանելի դարձնել անսահմանափակ թվով ուսանողների համար, ինչը անհնար է անհատական դասընթացների դեպքում:
Մեկ այլ կարևոր գործոնն այն է, որ այժմ Հայաստանի դասընթացների ու սեմինարների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Երևանում, ինչը բացառում է շատ մարդկանց սովորելու և իրենց կյանքը բարելավելու հնարավությունը: Մենք կարևորում ենք մեր դասընթացների հասանելիությունը երկրով մեկ բոլոր մարզերում, և մեր հարթակը լուծում է այս լրջագույն խնդիրը:

10. Ինչու՞ Mytraining.am-ը:

Mytraining.am-ը հանդիսանում է Հայաստանի առաջին առցանց հարթակը, որը նախատեսված է ուսուցման և վերապատրաստման համար: Միայն Mytraining.am-ում կարող եք գտնել պրոֆեսիոնալ դասավանդում տարատեակ թեմաներով հայերեն լեզվով:
Անգլերենի լավ իմացությամբ անձիք կարող են օգտվել միջազգային հարթակներից, ինչպիսին են coursera.org և udemy.com, սակայն մայրենի լեզվով ուսուցումը ամեն ինչ շատ ավելի հասանելի ու հասկանալի է դարձնում:
Կարևոր է նաև այն, որ օրինակ մարդկային ռեսուրսների կառավարումը ԱՄՆ-ում զգալիորեն տարբերվում է Հայաստանից, իսկ մեր դասընթացները կազմված են տեղական շուկային և պայմաններին համապատասխան, և ներկայացվում են տեղական փորձագետների կողմից:

Contact Us

Have a question? Get in touch with us.

Contact Information sdvbnm, as@as.as 1234567890